Հանգստյան տան խոհանոցի վարպետ խոհարարների պատրաստած համեղ ու ախորժելի կերակրատեսակները կարելի է վայելել թե հանգստյան տան ներսում, հաճելի միջավայրում՝ ժամանակակից կահավորմամբ մաքուր ու լուսավոր ճաշասրահում, ամռանը՝ նաև բացօթյա սրճարանում, և թե՛ բնության գրկում, քանի որ ցանկության դեպքում տրամադրվում են լանչ բոքսեր: Վերջինս նախընտրողների թիվն, ի դեպ, տարեցտարի ավելանում է, քանի որ Ջերմուկի հարուստ բնությունը, թթվածնով հարուստ մաքուր օդն ու կենարար հանքային ջուրը նպաստում են ախորժակի բարձրացմանը: Ջերմուկում հանգստանալիս, սննդարար ու օգտակար սնունդ ընդունելով, մի քանի շաբաթում, անգամ առանց հատուկ բուժական գործընթաց անցնելու, կարելի է վերականգնել տարվա ընթացքում կորսված ուժերն ու ամրապնդել առողջությունը:
Պահել