Ջերմուկում օդը մաքուր ու թափանցիկ է, կլիման՝ լեռնային, ձմեռը՝ երկար, ձյունառատ: Ջերմուկը ջրով հարուստ տարածք է: Քաղաքի տարածքում կան տաք և սառը աղբյուրներ, որոնց ջուրն օգտագործվում է խմելու համար, սակայն Ջերմուկը մասնավորապես հայտնի է իր բուժիչ տաք աղբյուրներով, որոնք ունեն հարուստ քիմիական բաղադրություն:
Պահել