Բնությունը վայելելու, հանգստանալու և ուժերը վերականգնելու հետ մեկտեղ «Վերոնա» հանգստյան տանը կարելի է պարզապես լիցքաթափվել ու հաճելի ժամանակ անցկացնել: Հյուրանոցի առաջին հարկում տեղակայված լաունջ բարն՝ իր հարմարավետ ու տրամադրող ինտերիերով ու բարեհամբույր անձնակազմով, կոչված է հենց դրա համար: Բարում կարելի է անկաշկանդ և հաճելի ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի անդամների հետ, օգտվել WI-FI ինտերնետից, հեռուստացույց դիտել կամ պարզապես նստել մեկ գավաթ կոնյակի կամ տեկիլայի շուրջ՝ վայելելով հաճելի ու ճաշակով երաժշտություն: