Մեր մասին

Վերոնա` հանգստյան տուն Ջերմուկում

Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տունը գործում է 2005 թ.-ից՝ անընդհատ զարգացնելով մատուցվող ծառայությունների ցանկն ու բարելավելով դրանց որակը:
Հանգստյան տունը գտնվում է Ջերմուկի ամենագողտրիկ ու խաղաղ անկյուններից մեկում, Ջերմուկի քաղաքային լճի ափին, որը քաղաքի ուղիղ կենտրոնում է, բայց միևնույն ժամանակ քաղաքի աղմուկից զատված: Հյուրանոցի սենյակներից բացվում են տեսարաններ դեպի լիճ, որում բնակվում են գեղեցիկ ջրային կենդանիներ՝ բադեր, կարապներ:
Վստահաբար կարող ենք հաստատել, որ «Վերոնա» հանգստյան տան տեղն ու դիրքը ամենալավն է Ջերմուկում. Հյուրանոցի անմիջապես կողքին լիճն է՝ Ջերմուկի գեղեցկությունն ամբողջացնող իր միջավայրով, լողացող սրճարանով, որը դարձել է քաղաքի այցեքարտը: Այստեղից ընդամենը մի քանի րոպեում կարելի է հասնել հանքային ջրերի ըմպելասրահ, մյուս կողմից՝ քաղաքային այգի: Կարդալ ավելին