«Վերոնա» հանգստյան տանը կարող եք ոչ միայն հանգստանալ, այլև կազմակերպել գործնական հանդիպումներ՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ: Հանգստյան տանը գործող կոնֆերենց սրահը նախատեսված է 30 հոգու համար, հարմար է զանազան միջոցառումների՝ գործնական հանդիպումների, խորհրդակցությունների, շնորհանդեսների ու թրեյնինգների կազմակերպման համար:
Հարմարավետ սրահը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով՝ ունի հեռուստացույց, պրոյեկտոր, միկրոֆոններ: Անհրաժեշտության դեպքում կարելի է պատվիրել սուրճի և թեյի ընդմիջումներ: