Տեսարժան վայրեր

Ջերմուկը հարավային Հայաստանի՝ Սյունիքի հարուստ բնաշխարհի մի մասնիկն է՝ քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային հանգստի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով: Լճակ, ջրվեժ, կամուրջ ու կամար, ճոպանուղի ու դահուկուղի, մի խոսքով՝ բնության հետ շփվելու միջոցով կյանքը վայելելու մի հիանալի վայր տարվա բոլոր եղանակներին:
Ջերմուկում քաղաքի այցելուների համար գործում է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջուրը մատակարարվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի:
Կարդալ ավելին