Հանքային ջուր

Ջերմուկ հանքային ջուրն օժտված է հրաշալի առողջարար հատկություններով: Թե ով և երբ սկսեց բուժիչ նպատակներով օգտագործել ջերմուկը՝ հայտնի չէ: Կա մի լեգենդ, որի համաձայն շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, հայկական անտառները լիքն էին որսատեսակներով։ Օրերից մի օր մի փորձառու որսորդ նետահարում է մի եղնիկի: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Եղնիկն ուժասպառ ու արյունաքամ, հազիվհազ հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում է ջուրը և... ա՜յ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս առողջ ու ապաքինված: Ջրից դուրս գալուն պես եղնիկն անհետանում անտառի խորքում։ Հրաշքին ականատես որսորդն ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից «Ջերմուկ» հայկական հրաշք ջրի համբավը տարածվում է երկրից երկիր, իսկ այդ ջրի գաղտնիքը մարդկանց համար բացահայտած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:
Կարդալ ավելին