Տուր 1

Ջերմուկ - Նորավանք - Արենի գինու գործարան
Հեռավորությունը՝
60 կմ
Տուրի արժեքը՝ 20000 դրամ

Նորավանք Նորավանք (Ամաղու Նորավանք)
XIII-XIVդդ. կառուցված վանական համալիրի ընդհանուր անունն է։ Գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։
Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։

Արենի գինու գործարան
Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Արևաշատ այս գյուղը հայտնի է գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով «Արենի» գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Գյուղի գինու գործարան այցելությունը լավագույնս կապացուցի վերը նշվածը: Արենիում է գտնվում նաև տաղանդաշատ Մոմիկի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցին: