Ջերմուկ - Ալ լճեր(գիշերելով) Հեռավորությունը՝ 50 կմ
Տուրի արժեքը՝ 30000 դրամ (գիշերելով+10000 դրամ)
Բարձրավանդակ Ալ լճեր
Լճերը գտնվում են հրաբխային սարահարթի վրա, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձր, հրաբխային խառնարաններում, ձևավորվում են լեռնային, այդ թվում՝ ստորջրյա աղբյուրներից: Երթուղին նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լիարժեք ակտիվ հանգստ, որի համար չի պահանջվում հատուկ պատրաստվածություն: Դուք կարող եք ինքներդ որսալ և թագավորական ծիածանափայլ իշխան և ձկնապուր պատրաստել: Զբոսանքների ընթացքում երբեմն կարող եք հանդիպել նաև հայկական լեռնաշխարհի բնորոշ ներկայացուցիչների՝ գորշ արջ, վայրի վարազ, վայրի խոյ, լեռնային այծ, ինչպես նաև մի շարք գիշատիչ թռչունների (այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված):