Ինտերնետ

Ձեր հանգիստն անցկացնելով Ջերմուկի գողտրիկ, խաղաղ ու կուսական բնությամբ շրջապատված մի անկյունում՝ Դուք բնավ էլ ստիպված չեք լինի կտրված մնալ արտաքին աշխարհից կամ գործնական հաղորդակցությունից: «Վերոնա» հյուրանոցը հոգացել է այդ մասին: Հանգստյան տարածքում գործող անվճար Wi-Fi ինտերնետը թույլ է տալիս ցանկացած պահի անմիջական ինֆորմացիա ստանալ աշխարհում տեղի ունեցող անցուդարձից, հաղորդակցման մեջ լինել գործընկերների ու հարազատների հետ կամ պարզապես դիտել սիրելի ֆիլմեր, լսել նախընտրելի երաժշտություն: