-°C
    • Հեռ.՝ +374 287 2 20 50, +374 91 40 26 15, +374 93 40 26 15

Մերսում

Մերսումն առաջացել ու կիրառվում է շատ վաղուց և արդեն մի քանի հարյուրամյակ համարվում է ռելաքսացիայի և գերհոգնած օրգանիզմից լարվածության հանման հրաշալի մեթոդ: Այն կարող է ինչպես ուժ հաղորդել ու ամրապնդել մկաններն, այնպես էլ՝ հանգստացնել, լիցքաթափել մարմինը, կարգավորել մտքերը և բարելավել ինքնազգացողությունը, հոգեկան ներդաշնակությանը:
Մեր հանգստյան տան մերսման սրահի մասնագետների փորձն ու հմտությունը թույլ են տալիս մեզ երաշխավորելու, որ մի քանի սեանսի արդյունքում արդեն Դուք կհասնեք մարմնի ներդաշնակման, լիցքաթափման և առողջ ինքնազգացողության լիարժեք վերականգնման:
Օգտվե՛ք «Վերոնա» հանգստյան տան մասնագետների մատուցած մերսման ծառայությունից: