Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տունը գործում է 2005 թ.-ից՝ անընդհատ զարգացնելով մատուցվող ծառայությունների ցանկն ու բարելավելով դրանց որակը:
Հանգստյան տունը գտնվում է Ջերմուկի ամենագողտրիկ ու խաղաղ անկյուններից մեկում, Ջերմուկի քաղաքային լճի ափին, որը քաղաքի ուղիղ կենտրոնում է, բայց միևնույն ժամանակ քաղաքի աղմուկից զատված: Հյուրանոցի սենյակներից բացվում են տեսարաններ դեպի լիճ, որում բնակվում են գեղեցիկ ջրային կենդանիներ՝ բադեր, կարապներ:
Վստահաբար կարող ենք հաստատել, որ «Վերոնա» հանգստյան տան տեղն ու դիրքը ամենալավն է Ջերմուկում. Հյուրանոցի անմիջապես կողքին լիճն է՝ Ջերմուկի գեղեցկությունն ամբողջացնող իր միջավայրով, լողացող սրճարանով, որը դարձել է քաղաքի այցեքարտը: Այստեղից ընդամենը մի քանի րոպեում կարելի է հասնել հանքային ջրերի ըմպելասրահ, մյուս կողմից՝ քաղաքային այգի:
Ամեն տարի Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տանն իրենց հանգիստն են անցկացնում թե հայաստանցի, և թե արտասահմանցի հյուրեր: «Վերոնա» հանգստյան տանը ցանկացած հանգստի համար ստեղծված են իդեալական պայմաններ. այստեղ կարող են հաճելի ու բովանդակալից հանգիստ անցկացնել թե միայնակ մարդիկ, թե զույգերը և թե ընտանիքները: Հանգստյան տունը մշտապես ընդլայնվում է և ավելացնում ծառայությունների ցանկը: Ցանկացած համարից բացվում է լեռնային առողջավայրի բնապատկերի մի պատառիկ՝ մեկ դեպի լճակ, մեկ դեպի հյուրանոցի ծաղկազարդ պարտեզ, մեկ դեպի պուրակ, մեկ դեպի լեռնային անտառ ու ժայռեր:
«Վերոնա»-ում, որպես հանգստյան տուն, ժամկետային սահմանափակումներ չկան. այստեղ կարելի է հանգստանալ ըստ ցանկության՝ սկսած 1 օրից մինչև 1-2 ամիս:
Հաստատությունն ունի գեղեցիկ բակ, մանկական խաղահրապարակ, լողավազան, ավտոկանգառ հենց հյուրանոցի տարածքում, պարտեզ, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ թե հանգստի, թե միջոցառումների կազմակերպման համար:
Հյուրանոցը նաև կազմակերպում է նաև տարբեր միջացառումներ՝ ամանորյա, Սուրբ Ծննդյան և այլ, որոնք ներառվում են սենյակների ամրագրման գնային փաթեթների գնի մեջ:
Պահել