Ժամանց

Հանգիստ Ջերմուկ Վերոնա հյուրանոցում

Հանգստյան օրերն ու արձակուրդները Ջերմուկում անցկացնել ցանկացողների համար Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տանն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Այստեղ կարելի է ժամանակ անցկացնել հյուրանոցի բակում սեղանի թենիս կամ վոլեյբոլ խաղալով, իսկ սուր զգացողությունների ու արկածների սիրահարների համար կազմակերպվում են զբոսանքներ կվադրացիկլերով, ձնեգնացներով, դահուկներով, հեծանիվներով:
Ժամանցի անբաժան մասն է բարն ու բացօթյա սրճարանը՝ բարեհամբույր ու պատրաստակամ սպասարկող անձնակազմով, ոգելից և ոչ ոգելից խմիչքների մեծ տեսականիով:
Համեցե՛ք Ձեր հանգիստն անցկացնելու Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տանը: Այստեղ անցկացրած օրերն անմոռաց պահեր և հաճելի հիշողություններ կպարգևեն Ձեզ: