-°C
    • Հեռ.՝ +374 287 2 20 50, +374 91 40 26 15, +374 93 40 26 15

Սնունդ

Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տանը համարների համար առաջարկվող գնային փաթեթի մեջ ներառված է 3-անգամյա սնունդ: Հյուրերն օգտվում են շվեդական սեղանից, որի ամենակարևոր առանձնահատկությունը սննդատեսակների բազմազանությունն ու առատությունն է: Ճաշացանկը պատրաստելիս հանգստյան տան խոհարարները հաշվի են առնում բոլոր հանգամանքները: Սնունդը պետք է լինի միշտ թարմ, էկոլոգիապես մաքուր, առողջարար, նաև ինչ-որ առումով՝ դիետիկ, քանի որ առողջարանային Ջերմուկ քաղաք գալիս են ոչ միայն հանգստանալու, այլև՝ զուգահեռաբար բուժվելու, ընդունելու հանքային բուժիչ ջուր, երբեմն նաև՝ ոչ ստացիոնար պրոցեդուրաներ քաղաքի տարբեր առողջարաններում, հետևաբար սնունդը պետք է լինի նաև դիետիկ ու համակցված ջրաբուժական պրոցեդուրաների հետ:
Կարդալ ավելին