Ջերմուկն ստացվում է Ջերմուկ քաղաքի բնական աղբյուրներից, օժտված է արտակարգ համով և բնական հանքանյութերով: Ջերմուկ հանքային ջուրը պարունակում է արժեքավոր միներալներ, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմի աշխատանքը կարգավորելու համար:
Ջերմուկ հանքային ջրի բնական աղբյուրների եզակի քիմիական պարունակությունը և հազվագյուտ հանքային նյութերի առկայությունը այն դարձնում են կենսաբանորեն ակտիվ, ինչի շնորհիվ այն շատ արդյունավետ է տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար: Բուժման նպատակով ջերմուկ հանքային ջուրը, խմելուց բացի, օգտագործվում է նաև ջրային (ՍՊԱ) պրոցեդուրաների համար:
Ջերմուկ հանքային ջուրը հաջողությամբ օգտագործվում է ստամոքս-աղիքային, հենաշարժիչ համակարգի, միզասեռական համակարգի, նյութափոխանակության խախտումների, շնչառական համակարգի հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: