Հյուրանոց Ջերմուկում
Ջերմուկը հայտնի և սիրելի առողջարանային քաղաք ու հանգստավայր է թե տարեցների, թե միջահասակների և թե երիտասարդների համար: Լեռնային այս քաղաք-առողջարանը հռչակ է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության երկրներում ու ամբողջ աշխարհում:
Արևոտ օրերի գերակշռությունը, բուժիչ ջուրը, մեղմ կլիման, հարուստ բուսականությունը, չափավոր խոնավությունը և այլ պայմանները նպաստում են, որ հազարավոր մարդիկ հանգստի և բուժման համար այցելեն Ջերմուկ և անմոռանալի օրեր անցկացնեն՝ հյուրընկալվելով հանգստյան տանը, առողջարանում կամ հյուրանոցում:
Կարդալ ավելին
Լիարժեք հանգստի ու ժամանցի համար Ջերմուկում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները. գործում են մի շարք բարձրակարգ հյուրանոցներ ու վերանորոգված առողջարաններ, հանգստյան տներ, ռեստորաններ ու սրճարաններ, լողավազաններ ու մարզահրապարակներ:
«Վերոնա» հանգստյան տունն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստը վայելել Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկում՝ Ջերմուկում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ, 3-անգամյա սնունդ՝ անընդհատ թարմացվող ու հարուստ տեսականիով, մատուցում է հանգիստը կազմակերպելու բարձրակարգ ու շուրջօրյա բազմաթիվ այլ ծառայություններ, որոնք տարեցտարի էլ ավելի են զարգանում ու ընդլայնվում:
Ահա այսպիսի բազմազան ու բովանդակ հնարավորություններով լի է Ջերմուկ քաղաքն ու Ջերմուկ առողջարանը, ուր պետք է գեթ մեկ անգամ այցելել և դառնալ նրա հավերժ սիրահարը:
Պահել