Հոդվածներ

Հայաստանի առողջարանային քաղաքները

Հայաստանի առողջարանային քաղաքները

Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով, զբոսաշրջային ու հանգստի գոտիներով:
Հայաստանի որոշ վայրեր վերածվել առողջարանային քաղաքների, որոնք ամեն տարի ունենում են բազմաթիվ թե՛ տեղացի, ու թե՛ արտերկրից ժամանած հյուրեր: Հայաստանի առողջարանային քաղաքներ այցելողներն օգտվում են ոչ միայն առողջարանների առաջարկած ծառայություններից, այլև լիարժեք հանգստի պայմաններից, որ ստեղծված են այդ քաղաքներում գործող հյուրանոցներում, հանգստյան տներում: Առողջության վերականգնման համար Հայաստանում գործում են բազմաթիվ առողջարաններ՝ Դիլիջանում, Արզնիում, Հանքավանում, Ջերմուկում:

Ջերմուկ
Տարվա բոլոր եղանակներին լիարժեք հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի Ջերմուկ է ձգել առողջարանային հանգստի սիրահարներին։
Ջերմուկ առողջարանային քաղաքը հիմնադրվել է 1935թ.-ին: Ջերմուկն առաջին կարգի ջրաբուժական և կլիմայական հանգստավայր է, գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում, ծովի մակարդակից 1980-2080մ բարձրության վրա: Այստեղ կլիման լեռնային է, ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։ Արևափայլի տևողությանը կազմում է տարեկան 2300 ժամ։ Օդի օրական միջին ջերմաստիճանը գարնանը՝ +0.4°C, ամռանը՝ +15.3°C, աշնանը՝ +4.9°C, ձմռանը՝ -9°
Ջերմուկը որպես առողջարանային քաղաք այսօր հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում և հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում բազմազան ու բազմաթիվ ծառայություններ՝ թե՛ առողջարանային, թե՛ հյուրանոցային, և թե՛ պանսիոնատային:
Ջերմուկը հայտնի է իր ըմպելասրահով, որտեղ կարելի է խմել տարբեր ջերմաստիճանների բուժիչ հանքային ջուրը: Քաղաքում գործում են հանգստի ու ժամանցի համար նախատեսված բազմաթիվ օբյեկտներ՝ մարզահրապարակների, կինոթատրոն, պատկերասրահ, բարեր ու սրճարաններ:

Արզնի առողջարանային քաղաք-հանգստավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Հրազդան գետի կիրճում, Երևանից դեպի հյուսիս 23 կմ հեռավորության վրա: Արզնիում կլիման ցամաքային է՝ մեղմ ձմեռ (միջին ջերմաստիճանը հունվար ամսին` -5°C), զով, հաճելի ամառ (միջին ջերմաստիճանը հուլիս ամսին` +22°C), և երկարատև, տաք աշուն: Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Արզնու հիմնական բուժիչ գործոններն են ածխաթթվաքլորիդահիդրոկարբոնատանատրիումային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները՝ ցածր բարոմետրիկ ճնշումով:

Դիլիջան քաղաքին որպես առողջարան 1958 թ. տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ 1996 թ.-ից Դիլիջանը որպես Հայաստանի վարչական միավոր մտնում է Տավուշի մարզի մեջ։ Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Սովորաբար Դիլիջանը համեմատվում է շվեյցարական հանրահռչակ Դավոս առողջարանի և վրացական Աբաստումանի հետ։ Որպես առողջարանային քաղաք Դիլիջանը հայտնի է նաև նրանով, որ այնտեղ առաջինն է հիմնադրվել առողջարան՝ 1921 թ.:

Հանքավանը բալնեոկլիմայական առողջավայր է: Գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Երևանից 85 կմ դեպի հյուսիս: Հանքավան առողջարանային գոտին գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից՝ 1900 մ։ Շուրջբոլորը անտառապատ լեռներ են։ Հանքավանում կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 16-18°C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7°C), արևափայլքի տևողությունը՝ տարեկան 2200 ժ, տեղումները՝ 660 մմ։ Հանքավանի բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանքային ջուրը։




Ճանապարհորդություն Հայաստան

Ճանապարհորդություն Հայաստան

Հայաստանը ոչ միայն իր տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի հնագույն պետություններից է: Այս երկրի այժմյան տարածքը պատմական Հայաստանի ընդամենը մի փոքր մասն է, որտեղ դուք կարող եք տեսնել շատ հետաքրքիր, անսովոր ու զարմանալի առարկաներ ու երևույթներ, իմանալ քչերին հայտնի ու հետաքրքիր շատ բաներ:

Զբոսաշրջությունը Հայաստանում

Զբոսաշրջությունը Հայաստանում

Հայաստանը անդրկովկասյան փոքրիկ երկիր է՝ հինավուրց պատմությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ և զմայլելի բուսական աշխարհով: Եթե դուք տուրիզմի սիրահար եք, ապա այս փոքրիկ հողատարածքի վրա կհանդիպեք շատ հետաքրքիր ու զարմանալի կոթողների: